Բավ է պառակտվել
27-04-2016 06:32

Նալբանդյանը Լավրովին տեղեկացրել է շփման գծի իրավիճակի մասին

Նախօրեին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ըթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տեղակացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։