22-10-2014 18:29

ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է.Նալբանդյան

ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, եւ երկկոմ հարաբերությունները ներառում են մի շարք ոլորտներ, ինստիտուտցիոնալ կառույցների միջեւ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին՝ ինչպե՞ս է նախարարը գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ինչ վերաբերում է շրջանառվող կարծիքին, որ 2013թ. սեպտեմբերից Հայաստան - ԵՄ հարաբերություններում հետընթաց է արձանագրվել, ապա Նալբանդյանը նշեց, որ 2014թ. հունվարից ուժի մեջ է մտել մուտքի արտոնագրի ռեժիմի հեշտացման հետ կապված համաձայնությունը: 2014թ. մարտից ուժի մեջ է մտել ԵՄ-ի գործակալությունների տարբեր ծրագրերում եւ աշխատանքներում Հայաստանի մասնակցության մասին արձանագրությունը: «Մոտ ժամանակներս ԵՄ-ի նոր ղեկավարության հետ մենք կշարունակենք համագործակցությունը՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր հարաբերությունների նոր հիմք ձեւավորելու նպատակով: Նոյեմբերի սկզբին էկոնոմիկայի նախարարը Բրյուսելում կքննարկի առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները, երկրորդ կեսում տեղի կունենա Առեւտրային հարցերով հանձնաժողովի նիստը», - նշեց Նալբանդյանը: Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որպեսզի Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեն Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը, արտաքին քաղաքական գերատեչության ղեկավարը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է համագործակցել բոլոր ձեւաչափերում եւ ոլորտներում, եթե դրանք չեն հակասում այլ ինտեգրացիոն գործընթացներում ստանձնած պարտավորություններին: