Բավ է պառակտվել
03-06-2015 12:54

Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված ցեղապանության մասին որոշումը.ԱԳՆ

«Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Վերջնական որոշումը հրապարակվել է նախօրեին, տեղադրված է սենատի պաշտոնական կայքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը ողջունում Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը. «Կարևոր քայլ է՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: