Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլի հետ խմբակցությունը խոսել է այն հարցերից, որոնք իրենց օրակարգում կան: «Իսկ իրենց շատ ակտիվ հետաքրքրում էր քառյակի գործունեությունը, սահմանադրական փոփոխությունները, նոր կառավարության աշխատանքը և նաև օրենսդրության հետ կապված մի քանի խնդիրներ»,-նշեց նա: «Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք, որ հանրության մեջ Սահմանադրական բարեփոխումների պահանջ չկա»,-նշեց ԲՀԿ պատգամավորը։
Քառյակին վերաբերող հարցի մասին նշել են, որ քառյակը շատ ակտիվ համագործակցում է և շարունակելու է համագործակցել։
Բավ է պառակտվել