16-10-2014 17:11

Եռյակն առաջ է գնալու «սթափ, սառը ու կշռադատված քայլերով».Ն, Զուրաբյան

Այսօր հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյա նստաշրջանի ժամանակ եռյակը դիմի բոյկոտի, պատասխանեց. «Ցանկացած հարց քննարկելի է, այդ թվում և բոյկոտը, որը քաղաքական գործիք է»: Տեղեկացնենք, որ ԲՀԿ-ում տեղի է ունեցել եռյակի հանդիպումը, որից հետո էլ Ն.Զոհրաբյանը լրագրողներին է ներկայացրել քննարկված օրակարգի վերաբերյալ մանրամասներ ` մասնավորապես ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» մարտավարությունը առաջիկա քառօրյայի կոնտեքստում: «Եռյակն իր հանդիպման ընթացքում չի քննարկել հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը այն պարզ պատճառով, որ այդ հարցը եռյակի օրակարգում չկա»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, ապա պատգամավորը նշեց, որ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը առաջ են գնալու «սթափ, սառը ու կշռադատված քայլերով» և չեն ենթարկվելու որևէ սադրանքի: