Բավ է պառակտվել
15-04-2016 08:10

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ժամանել է Երևան

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը կմասնակցի ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հերթական նիստին

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը Երևան է ժամանել` մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Ռազմական կոմիտեի հերթական նիստին, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը։

«Այսօր ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Ռազմական կոմիտեի հերթական նիստին, որը, 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կանցկացվի Երևանում», — հայտնում է ՊՆ-ն։

Նշվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածքում ռազմական անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների հարցեր։
Ռազմական կոմիտեի նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Ռազմական կոմիտեի անդամները` ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը, ՀԱՊԿ Միացյալ շտաբում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը։