Բավ է պառակտվել
28-05-2015 11:43

Ոստիկանապետը, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի անվտանգության համար սպառնալիք չի համարում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ օրեր առաջ արձակված կրակողներին, ասաց, որ թե՛ նրա մեքենայի, թե՛ տղայի հետ կապված ծեծկռտուքի գործը նախաքննությունում է գտնվում: 
Հարցին, թե հնարավոր է քսան փամփուշտ կրակել ավտոմեքենայի ուղղությամբ և ոչ մի քերծվածք չլինի ուղևորների վրա, նա ասաց, որ հնարավոր է, այդպես էլ է լինում: 
Ոստիկանապետը չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը սպառնալիք է Սյունիքի մարզի անվտանգության համար: Ըստ ոստիկանապետի՝ քաղաքացին հավատում է ոստիկանությանը: «Մենք ո՛չ պաշտոնյաների, ո՛չ էլ ժողովրդի կողքին ենք, մենք օրենքի կողքին ենք»,-ասաց նա: 
Ինչ վերաբերում է թռուցիկներ կպցնելու համար տարբեր ակտիվիստների բերման ենթարկելու դեպքերին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ եթե դրանք ոչ համապատասխան տեղերում են կպցնում, ապա, բնականաբար, բերման են ենթարկվում: