25-12-2014 15:57

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը ՀՀ ոստիկանությունում

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունին: Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը  հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ վերածվելով համատեղ աշխատանքի:  Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման համար:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: