13-07-2018 21:38

Նա խաչակիր է, ով մարմնավորեց ժողովրդավարության երազանքը-Time

«Հենց մարդկանց նկատմամբ սերը ստիպեց դուրս գալ ինձ խորհրդարանական խմբակցության հարմարավետ գրասենյակից և 20 օր ու գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանում` ի նշան բողոքի Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության։ Անձնական դրդապատճառներ չեմ ունեցել։ Պարզապես ազատություն և երջանկություն էի ուզում ժողովրդիս և հայրենիքիս համար»,– ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրեց նաև խոստումն այն մասին, որ եթե հարյուր հազարավոր քաղաքացիներն դուրս գան փողոց, և իշխանությունը չփոխվի, ինքն այլևս չի զբաղվի քաղաքական գործունեությամբ։
«Ամենաառաջին օրվանից մենք շարունակում էինք ասել, որ չենք դիմելու բռնության, նույնիսկ եթե բախվենք բռնության։ Գիտեինք, որ երբեք հետ չենք կանգնի»,– ավելացրել է Փաշինյանը։
Ընդգծելով, որ վերջիվերջո ժողովուրդը հաղթել է, նա նշել է, որ կհետևի ժողովրդի հաղթանակի պաշտպանության գործին։

«Վստահ եմ, որ առաջ կգնանք ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և օրենքի գերակայության, մարդու իրավունքների և տնտեսական մրցակցության հարցերում։ Կարծում եմ, որ Հայաստանը կդառնա աշխարհի ուժեղագույն ժողովրդական երկրներից մեկը»,– ընդգծել է Փաշինյանը։

«Խաչակիրկների» թվում Time–ը նշել է նաև Faure Must Go շարժման հիմնադիր և ակտիվիստ Ֆարիդա Նաբոուրեմային (Farida Nabourema), Թունիսում ժողովրդավարության զարգացման համար խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիդեդ Բուշամուին (Ouided Bouchamaoui), ինչպես նաև Նիկարագուայի բռնապետին պաշտոնանակ անելու ակցիայի առաջնորդ Դանիել Օրտեգի Էնրիեթ Մարտինեսին (Enrieth Martínez)։