Բավ է պառակտվել
10-03-2016 14:12

Պուտինը Սերժ Սարգսյանի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե նախագահները կքննարկեն արդյոք այդ խնդիրը Մերձավոր Ար7ելքում իրավիճակի սրման կապակցությամբ: Պեսկովը նշել է, որ նման տուրբուլենտ տարածաշրջանի հետ հարևանությունը կայունություն չի բերում հատկապես իրենց հարևաններին։ «Սակայն իհարկե կարծիքներ են փոխանակվելու նաև առավել թեժ հարցերի շուրջ»,- ասել է Պեսկովը։