Բավ է պառակտվել
01-11-2016 10:44

ՀՀ նախագահի աշխատակազմի 2017թ.ծախսերի համար 4.5 մլրդ դրամ կհատկացվի

Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերի համար 2017 թվականին 4.5 մլրդ դրամ (շուրջ 9.5 մլն դոլար) կհատկացվի: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այս գումարից աշխատավարձերի վճարման ծախսերը կկազմեն 1.52 մլրդ դրամ, պարգեւավճարները՝ 50 մլն: Գործողումների համար կծախսվի 627 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերն էլ կկազմեն 248 մլն դրամ: