25-03-2014 23:06

ՌԴ և Ուկրաինայի արտգոծնախարարները ճգնաժամից հետո առաջին անգամ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ


Հաագայում ավարտվել է Միջուկային Անվտանգության գագաթնաժողովը, որից ակնկալվել են կարևոր քաղաքական արդյունքներ: Գագաթնաժողովի շրջանակներում անցնում էր G7-ի առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում եվրապական երկրների և ԱՄՆ ղեկավարները չեն հայտարարել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Ըստ էության, խոշորագույն քաղաքական գործիչները եզրափակվել են այլևս «մեծ ութնյակի» ձևաչափով չհավաքվելու որոշման ընդունմամբ. նախկինում Մոսկվան մշտապես ներկա է եղել այդ հանդիպումներին: Համընդհանուր ուշադրության կենտրոնում էին գտնվում ՌԴ արտգործնախարարի բանակցությունները, այդ թվում նաև, նոր ուկրաինական դիվանագիտական պատվիրակության հետ:
«Մեծ յոթյակը» որոշեց քննարկել Ռուսաստանին պատժելու միջոցների շրջանակը լրագրողների համար փակ ձևաչափով: Հաագայի գագաթնաժողովի շրջանակներում այդ հանդիպումը նախաձեռնեց ԱՄՆ նախագահը:
Օբամայի խոսքով, Ամերիկան և Եվրոպան պետք է համահունչ պատասխան տային: Նրանք չճնաչեցին Ղրիմի հանրաքվեի արդյունքները և հայտարարեցին «մեծ ութնյակում» ՌԴ-ի անդամակցության կասեցման մասին:
Ռուսաստանը մեկուսնացնելու, համաշխարհային տնտեսությունների շարքերից այն զատելու կոչերով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանք հրաժարվել են ամառային գագաթնաժողովը անցկացնել Սոչիում, իսկ «յոթյակի» այլընտրանքային հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ հունիսին:
«Հաշվի առնելով քաղաքական պայմանների բացակայության հանգամանքը՝ G8 ձևաչափի համար, այլևս այն չի կարող գոյություն ունենալ ո'չ որպես ձևաչափ, ո'չ էլ որպես հանդիպման տեսակ», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ռուսաստանյան պատվիրակությունը պատրաստ էր այդ որոշմանը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը չի կառչում «մեծ ութնյակի»-ից, իսկ համաշխարհային դիվանագիտության մեջ գլոբալ հարցերը քննարկելու բավական թվով այլ հարթակներ գոյություն ունեն:
«Ինչ վերաբերվում է «ութնյակին», ապա այդ ոչ պաշտոնական մի ակումբ է, այնտեղ ոչ ոք անդամակցության տոմսեր չի շնորհում: Ոչ ոք այնտեղից ընդհանրապես չի կարող ոչ ոքի վտարել: Այնպես որ եթե մեր գործընկերները կարծում են, որ այդ ձևաչափը այլևս անիմաստ է, ուրեմն, թող այդպես լինի: Համենայն դեպս, մենք չենք կառչում այդ ձևաչափից և վերջինիս լուծարումը մեծ դժբախտություն չենք համարում», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել Ուկրաինայում ճգնաժամային վիճակից դուրս գալու թեմայով: Մոսկվան կողմ է արտահայտվել ԵԱՀԿ դիտորդների հատուկ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը: Այդ մասին Սերգեյ Լավրովը խոսել է իր ամերիկյան գործընկերոջ՝ Ջոն Քերրիի հետ, ինչպես նաև այդ թեմային է նվիրել  Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի հետ հանդիպումը:
Այս հանդիպումը անցկացնելու խնդրանքով հանդես է եկել ուկրաինական պատվիրակոությունը: Առաջին անգամ Ուկրաինայում ղեկավարության փոփոխությունից հետո Մոսկվայի և Կիևի դիվանագիտական վարչությունները նստեցին բանակցությունների սեղանի շուրջ:
«Խոսվել է նաև ուկրաինական իշխանություններին սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու կոչով դիմելու մասին, ընդ որում այնպիսի սահմանադրական բարեփոխումների, որոնք կպշտպանեին Ուկրաինայի բացառապես բոլոր շրջանների շահերը:
Այդ մասին ես նույնպես զրուցել եմ Ուկրաինայի արտագործնախարարի պարտականությունները կատարող Անդրեյ Դեշիցայի հետ, ով խնդրել է հանդիպման մասին: Մենք նրան բացատրել ենք, թե Ռադայի ղեկավարների որ քայլերն են առավել  նպատակահարմար մեզ համար՝ նորմալ համազգային երկխոսություն սկսելու առումով»,  - հայտնել է Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած  Ուկրաինայի և ԵԽ-ի միջև ասոցացման պայմանագրի քաղաքական մասի ստորագրումը զարմացրել է Ռուսաստանին:
«Զարմացնում է միայն այն, որ ստորագրումը տեղի է ունեցել այն շրջանում, երբ Ուկրաինայի նոր իշխանությունները դեռ չեն ձևավորվել: Հայտարարվել են նախագահական ընտրություններ, ընդ որում, դրանք կկայանան ոչ թե դեկտեմբերին, ըստ փետրվարի 21-ի պայմանագրի համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, այլ մայիսի վերջին:


Ընտրություններից առաջ պետք է սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենան, և երևի թե, բոլոր տեսակետներից ավելի ճիշտ կլիներ, ես կասեի, սեփական ժողովրդի հանդեպ ավելի բարոյական, սպասել մինչ այն պահը, երբ Կիևում իրավիճակը ավելի լեգիտիմ բնույթ սկսեր կրել, մինչ պետության անունից ինչ-որ պայմանագրեր ստորագրելը», - կարծում է ՌԴ արտգործնախարարը:
Շատերը գագաթնաժողովում ԱՄՆ-ից և ԵԽ-ից տնտեսական պատժամիջոցների էին սպասում, սակայն վերջիններս այդպես էլ տեղի չբարձրաձայնվեցին:
Հաագայի հանդիպումների արդյունքում ընդունած դեկլարացիայի մեջ կրկին հնչում են կոնֆլիկտի էսկալացիայի դեպքում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները:
Պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵԽ-ի կազմում տարաձայնությունների մասին հայտնի է դարձել Բրյուսելում ԵԽ-ի առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ: Շատ երկրների տնտեսական վիճակը ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ առևտրական և էներգետիկական համագործակցությունից: ԵԽ-ում շատերը պատրաստ չեն զոհել այդ ամենը ի շահ Վաշինգտոնի:
Սոչիում կայանալիք գագաթնաժողովի բոյկոտը, համենայն դեպս, քաղաքական քայլ է, առանց որի Հաագայում «յոլա գնալ» չէին կարող: Սակայն այնքան էլ ճիշտ չէ ասել, որ Ռուսատանի հետ երկխոսությունը կասեցվել է, քանի որ աշխարհում չափից ավելի շատ են համաշխարհային և տարածաշրջանային կոնֆլիկտները, որոնք անհնար է լուծել առանց ՌԴ-ի մասնակցության: