Բավ է պառակտվել
02-12-2015 10:04

Ազատության հրապարակում գիշերել է մոտ 35 մարդ

Ազատության հրապարակում գիշերել է շուրջ 35 մարդ` ներառյալ հանրահավաքը համակարգող Գարեգին Չուգասզյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք մնացին հրապարակում մինչև վերջ` առավոտ, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, աջակիցների խնդրանքով, առավոտյան ժամը 4-ին լքել է հրապարակը` այն ձևակերպմամբ, որ իրեն այսօր ծանր օր է սպասվում: Այս մասին  հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչյա Միրզոյանը, ով հիշեցնենք, հանրությանը հայտնի եղավ նրանով, երբ «Հիմնադիր խորհրդարանը» Գյումրիում հանրահավաք էր անցկացնում և նրան դանակահարեցին: «Հանրահավաքն անցավ առանց որևէ խնդրի, աղջիկներին ավելի հարմար տեղավորվեցինք մոտակա կաֆեում, այնտեղ գիշերը մասամբ անցկացրինք, իհարկե, շատ դժվար էր առանց վրանի մնալը… Քաղաքապետարանը, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել. ոչ մի քննադատության չդիմացող որոշում է կայացրել, իբրև թե վրանները կարող են վնասել Օպերայի շենքը` որպես պատմամշակութային արժեք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։