Բավ է պառակտվել
06-07-2017 21:13

Պուտինի և Թրամփի առաջին հանդիպմանը շուրջ մեկ ժամ է հատկացվել

« Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար հատկացված է շուրջ մեկ ժամ, այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է «ТАСС» գործակալությունը:
Նշվում է, որ առաջնորդների բանակցությունները կսկսվեն հուլիսի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին: Դրանք կընթանան ամերիկյան կողմին հատկացված սրահում, այդ մասին գործակալությունը տեղեկացել է ռուսական պատվիրակության աղբյուրից:
Առաջին անգամ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն նույն օրը առավոտյան, երբ «քսանյակի» առաջնորդները գագաթնաժողովի տիրուհի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ողջույնից հետո հավաքվեն սրահներից մեկում:
Ավելի վաղ, հինգշաբթի օրը, Մեդրկելը լրագրողներին հայտարարել էր, որ չի պատրաստվում որպես միջնորդ հանդես գալ Համբուրգում հուլիսի 7-8 –ին ընթացող G20-ի ընթացքում սպասվող Պուտին- Թրամփ հանդիպմանը:
Հուլիսի 6 –ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Կրեմլը հստակ պատկերացում չունի, թե ինչպես է Վաշինգտոնը պատրաստում կառուցել հարաբերությունները Մոսկվայի հետ: ԱՄՆ-ից էլ ավելի վաղ նմանատիպ կարծիք էր հայտնել երկրի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Մոսկվան մի քանի ամիս շարունակ հայտարարում էր «Մեծ քսանյակի» շրջանակներում Պուտինի և Թրամփի բանակցությունների հավանականության մասին: Հունիսի վերջին կողմերը հաստատեցին հանդիպումը: Կրեմլի տվյալներով նախագահները կարող են քննարկել երկկողմանի հարաբերությունները, սիրիական հակամարտությունը և Ուկրաինայի հարավ-արևելքում առկա իրավիճակը: Սպիտակ տանն ուշադրությունը սևեռել են սիրիական խնդրի վրա: