Բավ է պառակտվել
09-12-2016 19:01

Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար

Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ուրբաթ ԱԺ–ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ավելի հարմար թեկնածու առաջարկել», - հայտարարեց Զուրաբյանը:

Զուրաբյանը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ է նորից նախընտրական պայքարի մասնակցել: