Բավ է պառակտվել
01-11-2016 09:43

2017թ. խորհրդարանական ընտրությունների համար շուրջ 5.3 մլն դոլար կհատկացվի

2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար 2.5 մլրդ դրամ (շուրջ 5.3 մլն դոլար) կհատկացվի: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Երեւանի Ավագանու խորհրդի անդամների ընտրությունների համար 591.5 մլն դրամ է հատկացվելու, իսկ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար՝ 183.6 մլն: