07-11-2014 12:22

Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» է կայանալու

Նոյեմբերի 10-14-ը Հայաստանում, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, անցկացվելու է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: ՆԱՏՕ շաբաթ միջոցառման օրակարգում են նոյեմբերի 11-ինկազմակերպվող Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:Նոյեմբերի 12-ին Երեւանի պետական համալսարանումտեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:Կանցկացվեն նաեւ «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը եւ ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձեւին նվիրված կլոր սեղան-քննարկումներ: