Բավ է պառակտվել
20-05-2014 16:59

Տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

Տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, տեղեկացնում էԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Մայիսի16-ից 19-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ժակ Ֆոր՝ Ֆրանսիա և Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան այցելություն կատարեցին: Նրանց էր միացել հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին փոխարինող Պիեռ Անդրիյին:
Համանախագահների այցի հիմնական նպատակն էր իրենց մանդատի համաձայն վերանայել Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի և Լաչինի իրավիճակը: Այս տարածքներով ճամփորդելով` նրանք նկատել են ենթակառուցվածքների բարելավման ազդանշաներ, սակայն չեն գտել որևէ ցուցիչ, որը կվկայեր, որ վերջին տարիներին փոխվել է բնակչության քանակը:
Նրանք նաև այցելել են Սարսանգի ջրամբար և քննարկել հաստատության ղեկավարների հետ դրա կարգավիճակն ու գործառույթները:

Նրանք հույս են հայտնել, որ կողմերը կարող են համաձայնության գալ ջրային ռեսուրսներն ի շահ տարածաշրջանի համատեղ կառավարելու հարցում:
Մայիսի 19-ին համանախագահները հատել են Տերտերի մոտ գտնվող շփման գիծը: Նրանք ափսոսանք են հայտնել հրադադարի շարունակական խախտումների և կորուստների վերաբերյալ:

Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզիմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին միմյանց մեղադրել:
Այցելության ընթացքում, համանախագահները հանդիպել են Երևանի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև դե ֆակտո իշխանությունների և ԼՂ, Քելբաջարի ու Լաչինի տեղական վարչակազմի ներկայացուցիչների հետ»:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ Բաքվում կայացել է հանդիպում այպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ:

Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղ գործընթացների տարրերը և ընդգծվել է, որ «այդ տարրերը շարունակում են լինել ամուր կարգավորման հիմքում, որոնք 2009-2013 թվականներին ներկայացվել են համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում»: