24-11-2016 12:23

Շրջանառավում է Ազգային ժողովի նոր խոսնակի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը, դիտարկվում է որպես հաջորդ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածու: 

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո վերջինս հրապարակայնորեն հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից: Կարեն Կարապետյանը համարվում է «Մոսկվայի մարդը», այժմ էլ անթաքույց պնդում է, որ պատրաստ է ԱԺ նախագահ աշխատել թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Այդպիսով, Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Պարբերականի տվյալներով, հիմա Սամվել կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում, ինչպես նաև մեծ դերակատարում ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ:

2017 թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: