Բավ է պառակտվել
30-09-2016 08:46

Հայտնի հաղորդավարուհու ամուսինը դարձել է Հայաստանի վարչապետի օգնական

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել կառավարության կազմում կատարվող նշանակումների վերաբերյալ։

Այսպես, իրավաբան Արամ Վարդևանյանը` հայտնի հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի ամուսինը, նշանակվել է վարչապետի օգնական, իսկ Գևորգ Մուրադյանը` կառավարության ղեկավարի խորհրդական։

Բացի այդ, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Վահե Ստեփանյանը։