Բավ է պառակտվել
14-01-2016 15:02

Մոսկվան և Թեհրանը կկապեն ուղիղ չվերթները

Իրանի Mahan Air ավիաընկերությունը հունվարի 21-ից, կսկսի Մոսկվայից Թեհրան ուղիղ չվերթներ իրականացնել: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային: Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ:

«Սպասվում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև կապերի ընդլայնման ներկայիս գործընթացը հնարավորություններ կստեղծի երկու երկրների մայրաքաղաքի և մարզերի միջև մի շարք թռիչքների իրականացմանը», - ասել է Սանային: Դեսպանը նաև նշել է, որ փետրվարի 20-ից չվերթների հաճախականությունը կավելանա մինչև շաբաթական երկու անգամ: