Բավ է պառակտվել
22-12-2014 08:26

Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ՊՆ և ԱԳ նախարարների նիստ

Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների և ԱԳ նախարաների նիստ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Օրակարգում կան հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, արտաքին քաղաքականության համակարգման, ռազմական համագործակցության զարգացման, կազմակերպության շրջանակներոմ դաշնակցային փոխգործակցության հարցեր: ՀԱՊԿ կանոնադրական մամինների նախագահությունը ՌԴ-ից Տաջիկստանին անցնելու կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու այս կազմակերպությունում Տաջիկստանի նախագահության առաջնահերթություններին: Մասնակիցները կքննարկեն նախագահների հայտարարությունները, մի շարք փաստաթղթեր: ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: