Բավ է պառակտվել
28-04-2014 10:39

Մոսկվայում հնարավոր է փակեն ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն

Մոսկվայում կարող են փակել ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն` Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ դաշինքի որոշման եւ կազմակերպության գրասենյակ ռուսաստանցի դիվանագետների մուտքը սահմանափակելու պատճառով:

ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրների տվյալով, այս հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել: «Բայց ամեն ինչ տանում է դրան,-ասել է թերթի զրուցակիցը: - Սա պատասխան քայլ է, քանի որ ներկա դրությամբ ՆԱՏՕ-ի հետ լեզու գտնել չի ստացվում»:

Նշենք, Մոսկվայում Բելգիայի դեպանատանն առընթեր ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն բացվել էր 2001-ի փետրվարին: