17-11-2016 21:40

Մոսկվան բանակցություններ է սկսել Թրամփի թիմի հետ

Ռուսաստանը կապեր է հաստատում այն մարդկանց հետ, ովքեր կարող են մաս կազմել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին և հույս ունի, որ ԱՄՆ եկող վարչակազմում կհայտնվեն նոր մոտեցումներ Սիրիայի հարցով, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ լուծել խնդիրները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Հույս ունեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև այսօր կլինի կարևոր և կառուցողական զրույց: Սակայն այժմ շրջադարձային պահ է, երբ գալու է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի նոր թիմը: Մենք այժմ Վաշինգտոնում կապեր ենք հաստատում այն մարդկանց հետ, որոնք ամենայն հավանականությամբ, կօգնեն նոր նախագահին»,­ ասել է Բոգդանովը:

Նա ընդգծել է, որ այդ շրջադարձային պահը, որը կձգվի մինչ ԱՄՆ նոր նախագահի ենդրմնակալությունը, «շատ պատասխանատու է»: «Մենք հույս ունենք, որ հեռացող վարչակազմը և եկող վարչակազմը ելնելու է նրանից, որ առանց ՌԴ­ի` խնդրի լուծում հնարավոր չէ, և մենք պատրաստ ենք բաց երկխոսության:

Մենք հույս ունենք, որ նոր մոտեցումները թույլ կտան ավելի արդյունավետ լուծել այդ հարցերը` համաձայնեցման հիման վրա»,­ ասել է ՌԴ փոխարտգործնախարարը: