Բավ է պառակտվել
14-10-2015 12:14

Ռուսաստանը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից

Մոսկվան կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է հակամարտության գոտում իրադրության սրմամբ, զոհերի թվի ավելացմամբ, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում: Մենք ելնում ենք նրանից, որ հետագա լարումը պարզապես անթույլատրելի է: Կոչ ենք անում կողմերին՝ հրաժարվել ուժի կիրառումից, քաղաքական կամք ցուցաբերել փոխզիջման հասնելու համար»,- նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության թեման հանգամանորեն քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին Մոսկվա կատարած այցերի ընթացքում: Զախարովան հավելել է, որ ղարաբաղյան խնդիրը նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուշադրության կենտրոնում է: «Այն նաև Սերգեյ Լավրովի ընթացիկ շփումների առարկան է արտասահմանցի իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Մենք այդ ուղղությամբ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությամբ ենք աշխատում: Վերջերս ՄԱԿ ԳԱ 70-րդ նստաշրջանի ընթացքում ՌԴ արտգործնախարարը հանդիպում անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի շրջանակներում քննարկվեցին հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր՝ այս ամսին՝ տարածաշրջան կատարելիք համանախագահների այցի նախաշեմին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: