Բավ է պառակտվել
26-02-2016 13:02

Մոսկվան կոչ է անում Բաքվին ըմբնումով մոտենալ Երևանի հետ համագործակցությանը

Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը և կոչ է անում Բաքվին ըմբռնումով մոտենալ դրան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  
«Մենք արդեն դիվանագիտական ճանապարհներով տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով, զարգացնում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ 
«Դա (Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը) հայտնի փաստ է, մենք վարում ենք այդ համագործակցությունը՝ չթաքցնելով այն՝ թափանցիկ, բաց: Մենք հույս ունենք, որ այդ փաստն ըմբռնումով կընդունվի Ադրբեջանում»,- ընդգծել է Զախարովան: 
Նրա խոսքով՝ Մոսկվան զենքի մատակարարման ժամանակ հաշվի է առնում տարածաշրջանում բոլոր վտանգները: 
«Զենքի բոլոր մատակարարումները մեր կողմից ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»,- նշել է նա: 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն օրերս հայտարարել էր, որ երկիրը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պայմանավորված Հայաստանին սպառազինություն վաճառելու փաստով։ Նրա խոսքով՝ Հայաստանին ժամանակակից սպառազինություն մատակարարելը «չի նպաստում հակամարտության կարգավորմանն ու սրում է լարվածությունը տարածաշրջանում»։