Բավ է պառակտվել
06-05-2016 13:53

ՌԴ-ն հաստատում է Բաքվի ու Երևանի բանակցություններին աջակցելու պատրաստակամությունը

Մոսկվան հաստատում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, այս թեման օրակարգից դուրս չի գալիս: Այս մասին մայիսի 6-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով,- ասել է նա,- Հաստատում ենք մեր պատրաստակամությունը որպես միջազգային միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին աջակցել կողմերին այդ նպատակի իրականացման հարցում»

«Այս թեման երբեք դուրս չի եկել ԱԳՆ-ի ու նախարարության ղեկավարության մակարդակով շփումների օրակարգից, այս ժամանակահատվածում դրան առաջնային ուշադրություն է հատկացվում»: