Բավ է պառակտվել
02-08-2016 14:54

Մոսկվան Աստանային է փոխանցել հինգ С-300 զենիթահրթիռային համալիր

Ռուսաստանը Ղազախստանին է փոխանցել հինգ զենիտահրթիռային С-300 համալիր, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանհալի Թասմահամբեթովի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի բանակցություններից հետո հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունից:
«Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությամբ մեզ է փոխանցվել С-300 համակարգի հինգ զենիթահրթիռային համալիր», նշված է հաղորդագրության մեջ: Այնուհետեւ հստակեցվում է, որ ռուսական կողմն ավարտում է այդ համակարգի 170-ից ավելի զենիթային հրթիռների փոխանցման ձեւակերպման գործընթացը: