04-01-2016 15:41

Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իրանի ևՍաուդյան Արաբիայի միջև

Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտը կարգավորելու համար: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում բարձրաստիճան աղբյուրները: «Սիրիայի ճգնաժամի կարգավորման ենթատեքստում մենք կարողացել ենք ստեղծել այսպես կոչված Վիեննայի խումբը՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մասնակցությամբ: Հույս ունենք, որ այդ մեխանիզմը իր ակտիվ դերակատարումը կունենա Սիրիայի խնդրի կարգավորման գործում: Մոսկվային սերտ հարաբերություններ են կապում Թեհրանի եւ Էր Ռիյադի հետ, եւ մենք՝ որպես ընկեր, պատրաստ ենք խաղալ այդ դերը, եթե դրա կարիքը լինի եւ կատարենք միջնորդի դերը այդ երկրների միջեւ ծագած տարաձայնությունների կարգավորման շրջանակներում»,- ասել է դիվանագետը: