Բավ է պառակտվել
20-06-2016 19:34

Մոսկվան, Երևանն ու Բաքուն պայմանավորվել են

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություն են համաձայնեցրել։ Երեք երկրների առաջնորդների բանակցություններից հետո այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ։ «Պուտինը, Ալիևն ու Սարգսյանը համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում նշվում է, որ քաղաքական կարգավորման հարցում կայուն առաջընթացի կողմնակից են», — ասել է Լավրովը։ Նրա խոսքով` վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում պահպանվում է հրադադարի ռեժիմը։ «Երկրի ղեկավարների հանդիպումը կայացել է առանց ուղեկցողների և օգնականների», — նշել է նա։ Լավրովը հայտնել է, որ նախագահները համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը։ Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։