22-04-2015 16:10

Մոսկվան կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Մոսկվան կարող է նպաստել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք կողմ ենք, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որպեսզի լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրանով կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այդ ուղղությամբ շատ բան ենք անում»,- ասել է Լավրովը հարցազրույցում: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցում էր այն գործընթացին, որը սկսվել էր Երևանի և Անկարայի նախաձեռնությամբ և նպատակ ուներ մշակել փաստաթուղթ՝ սահմանը բացելու և համագործակցության զարգացման ուղղությամբ: «Ցավոք, փաստաթղթերը ստորագրվեցին, բայց ուժի մեջ չմտան, քանի որ այդ փուլում Թուրքիան չվավերացրեց: Բայց մենք ակտիվորեն կնպաստենք, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: