Բավ է պառակտվել
29-01-2015 12:46

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց խախտումների

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հունվարի 29-ին կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Դիտարկումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի եւ Ադրբեջանի Ֆարախլի բնակավայրի ուղղությամբ: Դիտարկումը սկսվել է ժամը 11:29 –ին եւ ավարտվել 11:44-ին: 1800 մետր հեռավորության վրա վիզուալ կոնտակտ է հաստատվել դիտարկման մասնակիցների միջեւ: Դիտարկման ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Նշենք, որ սկզբում դիտարկումը նախատեսվում էր անցկացնել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի (Նոյեմբերյանի շրջան) ուսսությամբ, սակայն ադրբեջանական կողմի պահանջով դիտարկման վայրը փոխվել է: Ադրբեջանական կողմը նախկինում էլ տարբեր առիթներով փոփոխել է դիտարկման վայրերը, իսկ երբեմն էլ ընդհանրապես հրաժարվել դրանք անցկացնելուց: