Բավ է պառակտվել
19-02-2015 12:43

ՀՀ խորհրդարանը աշխատում է կես կարողությամբ. դիտարկում

Հայաստանի Ազգային ժողովը ավանդաբար աշխատում է կես կարողությամբ: Այդ մասին հայտարարել է դիտարկման ծրագրի ղեկավար Լուսինե Վարդանյանը՝ ներկայացնելով ԱԺ վեցերորդ նստաշրջանի գործունեության արդյունքների դիտարկման հաշվետվությունը: Նրա խոսքով՝ կատարվող դիտարկումների շրջանակներում ավանդաբար գրանցվում են «լռակյաց պատգամավորներ», ովքեր երբեք հարցեր չեն տալիս և չեն ելույթ ունենում օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների ժամանակ: Վասիլյանը տեղեկացրել է, որ խորհրդարանում գրանցվել է շուրջ 70 «լռակյաց» պատգամավորներ: «Այսինքն օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների ժամանակ 131 պատգամավորից շուրջ 70 պատգամավոր լռում է: Նրանք նաև չեն ներկայացնում օրենսդրական նախաձեռնություններ: Ստացվում է, որ խորհրդարանը աշխատում է իր ներուժի կես կարողությամբ՝ լավագույն դեպքում 50%-ով, քանի որ օրենսդրական մարմնի ավելի քան կեսը կազմող պատգամավորները լռակյաց են», - հայտնել է Վասիլյանը: