Բավ է պառակտվել
23-11-2015 11:49

Ռուսաստանը 141 մարտական թռիչք է իրականացրել Սիրիայում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել հանգստյան օրերին Սիրիայի տարածքում ահաբեկիչների դիրքերին հասցրած ավիահարվածների վերաբերյալ: 
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը 141 մարտական թռիչք են իրականացրել և հարվածներ են հասցրել ահաբեկիչների 472 դիրքերին՝ Հալեպում, Դամասկոսում, Իդլիբում, Լաթաքիայում, Համայում, Հոմսում, Ռաքքայում, Դեյր էզ-Զորում»,-հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: 
Զինվորականի խոսքով՝ այդ հարվածներին զուգահեռ իրականացվել են թիրախների հայտնաբերման հետախուզական գործողություններ։ Ավելի վաղ Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ ռուսական կործանիչներն «Իսլամական պետության» դեմ պայքարում երկու ամսում արել են ավելին, քան ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան՝ մեկ տարում։