Բավ է պառակտվել
05-02-2016 09:45

ՌԴ ՊՆ-ն Թուրքիային կասկածում է Սիրիա ներխուժում նախապատրաստելու մեջ

ՌԴ պաշտպանության նախարարությունը Թուրքիային կասկածում է Սիրիա ռազմական ներխուժում նախապատրաստելու մեջ: Այս մասին փետրվարի 4-ին հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով` ՊՆ-ն հիմքեր ունի կասկածելու, որ Թուրքիան ինտենսիվ կերպով նախապատրաստվում է ներխուժել Սիրիայի ինքնիշխան պետություն:Ինչպես վերջինս նշել է, իրենք օրեցօր ավելի ու ավելի շատ նշաններ են նկատում Թուրքիայի նախապատրաստական գործողություններում:ՊՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով` թուրքական կողմը, արգելելով ռուսական կողմին դիտորդական թռիչք իրականացնել իր տարածքում, ըստ «Բաց երկնքի մասին» պայմանագրի, փորձել է թաքցնել Սիրիայի հետ սահմանում իրականացվող ռազմական գործողությունները: