29-11-2016 13:53

Սիրիական Հալեպում իրավիճակը հաջողվել է կտրուկ փոխել.ՌԴ ՊՆ

Սիրիական Հալեպում իրավիճակը հաջողվել է կտրուկ փոխել: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նա նաեւ քննադատել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հայտարարություններն այն մասին, որ Հալեպում սիրիական զորքերի գործողության ընթացքում, իբր, մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվել:

«Մեր արեւմտյան գործընկերների զարմանալի «կուրությունն» ապշեցնում է, երբ բանը հասնում է Հալեպում իրական իրադրության գնահատմանը: Վերջին օրերի ընթացքում սիրիական զինծառայողների շատ լավ պատրաստված եւ ծրագրված գործողության ընթացքում հաջողվել է կտրուկ փոխել իրավիճակը»,- հայտարարել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ Հալեպում սիրիական զորքերի գործողության ընթացքում հաջողվել է ավելի քան 80 հազար քաղաքացիական անձանց ազատագրել, որոնք «կենդանի վահանի դեր էին կատարում ահաբեկիչների համար»: