Բավ է պառակտվել
15-01-2015 16:11

Սեյրան Օհանյանն ու Ապաթուրայը քննարկել են շփման գծում առկա իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապաթուրային եւ նրա հետ քննարկել Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով եւ առկա ձեւաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն եւ վարժանքներ, բարեվարքության ամրապնդում եւ այլն: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղության եւ կայունության պահպանության գործողություններին, ինչպես ՆԱՏՕ-ի այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը կիսել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը: