Բավ է պառակտվել
26-01-2016 16:46

2015-ը ՀՀ ԶՈՒ-ի համար ձեռքբերումների տարի էր. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2015 թվական ԶՈՒ ուսումնական տարվա արդյունքները, ասաց, որ այն ՀՀ ԶՈՒ համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր:

«2015 թվականը ՀՀ ԶՈՒ համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր: Չի եղել մի տարի, որ ԶՈՒ ղեկավարությունը խնդիրներ առաջադրի և դրանց տարվա ընթացքում չհասնի»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ 2015 թվականը եղել է բավական լարված տարի, հակառակորդը տարբեր խախտումների ու դիվերսիոն գործողությունների է գնացել:
«Այդ իրականության մեջ ՀՀ ԶՈՒ հրամանատարների և նրանց ենթակաների հմուտ գործողություննորեվ մենք կարողացել ենք զսպել հակառակորդին, սահմաններում ապահովելով խաղաղ իրավիճակ, չնայած, որ խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական իրավիճակ է»,- նշեց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ՀՀ ԶՈՒ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը մարտունակության ապահովումն է, ինչպես նաև առաջին գծում մարտական խնդիրների իրականացումը: