Բավ է պառակտվել
01-03-2016 16:44

Քիչ հավանական է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի. ՀՀ ՊՆ

ԼՂ հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում . ԳԱԱ-ում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով գիտնականներից մեկի հարցին, թե որքանով է պատերազմի վերսկսումը:

«Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում, առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու: Այս աշխատանքի արդյունքում, սակայն, ցավոք, հանդիպում ենք մի վիճակի, երբ մեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում Պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով վստահության մեխանիզմներ ձևավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ տարբեր տիպի ոտնձգություններից, չխախտել հրադադարի կնքված պայմանագիրը, չկրակել, դիվերսիոն գործողություններ չիրականացնել, դեռ ավելին խախտումների ժամանակ միջազգային հետախուզության միջոցով աշխատանքները մերժում է»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ սա խոսում է այն մասին, որ հակառակորդը հետևողական լարում է իրավիճակը՝ առաջին հերթին քաղաքական նպատակներ ունենալով իր երկրի ներսում, ինչպես նաև միջազգային ասպարեզում միակողմանի առավելություն ունենալու համար: 

Այս իրականության մեջ, ըստ նախարարի, ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները չեն խոսում նրա մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել,»,- ասաց նա: