18-08-2014 18:10

Մաքսային միության երկրների առաջնորդները պատրաստ են հանդիպել Ուկրաինայի նախագահին

Մաքսային միության երկրների առաջնորդներ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը պատրաստ են հանդիպել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին, գրում է УНИАН-ը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Բելառուսի դեսպան Վալենտին Վելիչկոն: Նա մասնավորապես ասել է, որ Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն հաստատել են Պորոշենկոյին հանդիպելու իրենց պատրաստակամությունը: Դեսպանի խոսքով՝ սակայն դեռ հանդիպման ժամանակն ու ձևաչափը հստակեցված չեն կողմերի միջև: Հնարավոր է համարվում այդ հանդիպմանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատվիրակների ներկայությունը: Նշվել է նաև, որ այս պատրաստակամության մասին Ուկրաինայի ղեկավարությանը ծանուցվել է: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն և Պուտինը պայմանավորվել էին Կիևի, Մոսկվայի և Բրյուսելի միջև եռակողմ հանդիպում անցկացնելու մասին: