30-04-2014 12:04

Պուտին. Մայիսի 29-ին կսորագրվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Երեկ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտատաել է, որ իր կարծիքով Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Այսօր մենք շատ լուրջ առաջընթաց գրանցեցինք։ Փորձագիտական մակարդակով միշտ չէ, որ հաջողվում է պայմանավորվել որոշ նրբությունների շուրջ, որոնք ներկայացնում են կողմերի շահերը»,- ասել է Պուտինը։ ՌԴ առաջնորդի խոսքով՝ այժմ զգալի կերպով առաջ են շարժվել, և կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ նշանակված ժամկետում այն կհաջողվի ստորագրել։ Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի ինտեգրման վրա։ «Պատժամիջոցները (ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ) որևէ կերպ չեն ազդի եվրասիական ինտեգրման վրա»,-ասել է նա։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությանը, ապա նախագիծը ներկայացվելու է ընթացիկ տարվա հունիսի 1-ին։