18-03-2014 20:30

«Ղրիմը ի սկզբանե չպետք է անջատվեր Ռուսաստանից».Գորբաչով


Շարունակվում են Ղրիմում կայացած հանրաքվեի վերաբերյալ հեղենակավոր կամ ոչ այնքան անունների մեկանաբանություններն ու գանակատակնները: Իր կարծիքն է հայտնել նաև ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը` հայտարարելով, որ իրականացել է այն ինչ պետք իրականանար, և ղրիմցիները կատարել են անկեղծ ընտրություն, հայտնում է «Էխո Մոսկովի»-ին: «Ղրիմը ի սկզբանե չպետք է անջատվեր Ռուսաստանից, սակայն, ինչ խոսք, եղել էր: Սակայն այժմ շատ կարևոր է, որ հաշվի առնվեց ժողովրդի ցանկությունը: Այս իրողությունը պետք է ընդունել որպես երջանկություն: Սա վկայում է ազատ ընտրության մասին, առանց որի` ոչինչ չպետք է լինի: Անձամբ ես և Ղրիմի միացման բոլոր կողմնակիցները նշում էինք, որ Ղրիմի միացումը պետք է լինի անարյուն ` ազատ և դեմոկրատական ճանապարհով»,- ասել է Գորբաչովը: «Արևմուտքը, Ռուսաստանը, Ուկրաինան պետք է հասկանան, որ աշխարհը այսօր գլոբալացված է: Մենք, ըստ էության, ապրում ենք մի մեծ գյուղում, որտեղ ամենինչ փոխկապված և փոխպայմանավորված է:»- հայտարարել է Գորբաչովը: