17-07-2015 16:37

Միխայիլ Գորբաչովը ծանր հիվանդության պատճառով մասնակի կաթվածահար է եղել

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակի կաթվածահար է եղել: Նրա բժիշկների խոսքով՝ Գորբաչովի վիճակը գնահատվում է կայուն, սակայն հնարավոր է բացասական դինամիկա: Ներկայում նա գտնվում է Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկում: Գորբաչովը գրեթե ամեն օր առավոտից գնում է հիվանդանոց ու ամբողջ օրն անցկացնում է իր հիվանդասենյակում, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը, իսկ երեկոյան գնում է տուն: Անձամբ Գորբաչովը LifeNews-ի հետ զրույցում ասել է, որ իր մոտ հիվանդության պատճառով դիտվում են շարժողական ակտիվության հետ կապված խնդիրներ: Նա խուսափել է հայտնել, թե խոսքը ինչ հիվանդության մասին է: «Բժիշկները շատ ջանք են գործադրում, որ ես լավանավ, սակայն առաջընթացն առայժմ աննշան է: Ես չեմ կարողանում շարժվել, ես շատ եմ ուզում նորից քայլել»,-ասել է ԽՍՀՄ առաջին նախագահը: Իր հերթին, նրա օգնականը հայտարարել է, որ Գորբաչովը կատակել է: Մասնագետները պնդում են, որ շարժողական ապարատի ու խոսքի արտաբերության հետ կապված նման խնդիրներ կարող են ունենալ միայն ինստուլտ տարած մարդիկ: