Բավ է պառակտվել
10-02-2016 11:35

Միտրոխինը Պուտինին խնդրել է պաշտոնից ազատել Սոբյանինին

Սերգեյ Միտրոխինը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որում երկրի ղեկավարից խնդրում է կասեցնել Մոսկվայում տաղավարների զանգվածային քանդման գործընթացը: Քաղաքական գործիչը նաև առաջարկել է պաշտոնից ազատել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին նրա նկատմամբ վստահության կորստի պատճառով: ««Յաբլոկո» Կուսակցությունը կարծում է, որ Մոսկվայի քաղաքապետարանը խախտում է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 35-րդ հոդվածով ամրագրված մասնավոր սեփականության իրավունքը<...>, Մոսկվայի քաղաքապետարանի գործողությունները չեն նպաստում փոքր բիզնեսի ոլորտում կայունության ամրապնդմանն և չեն լուծում սոցիալական խնդիրները», - ասված է նամակի տեքստում: «Ընդհակառակը փոքր բիզնեսի շատ սուբեկտներ մի գիշերում կորցրել են իրենց ունեցվածքը, առևտրի տարածքները, ապրանքները, հիմնական աշխատանքային կապիտալը, իսկ տասնյակ հազարավոր շարքային քաղաքացիներ զրկվել են աշխատատեղերից», - գրել է Միտրոխինը:
Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ երեքշաբթի քանդված տաղավարները վտանգավոր էին մոսկվացիների համար, քանի որ նրանք ապօրինաբար կառուցվել էին տեխնիկական կոմունիկացիաների վրա և մետրոյի տեխնիկական տարածքում: Ավելի ուշ, Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռնարկատիրության վարչության պետ Օլեգ Բոչարովն ասել էր որ քաղաքը իր սեփական միջոցներով տաղավարներ կկառուցի այլընտրանքային տարածքներում: