Բավ է պառակտվել
01-04-2014 17:07

Մի՞թե Արևմուտքը աջակցում է Թուրքիային՝ Քեսաբի դեմ գործողությունների հարցում

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, թե միանգամայն հնարավոր է, որ Սիրիայի Քեսաբ շրջանի գործողություններում նույն Արեւմուտքը աջակցում է Թուրքիային՝ քայլեր ձեռնարկելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ, ի պատասխան Ղրիմի ուղղությամբ ռուսական գործողությունների:

Ըստ փորձագետի՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը այսօր կենտրոնացած է Ղրիմի իրադարձություններին, բնականաբար, հաշվարկն այնպիսին է, որ Քեսաբի զավթումն այդքան մեծ ուշադրություն չի գրավի: «Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն էր, որը չէր վերահսկվում գրոհայինների կողմից: Մինչ այդ Քեսաբն ահաբեկիչներին չէր անցել, քանի որ Լաթաքիան ընդհանուր առմամբ ներկայիս նախագահ Բաշար Ասադի հենակետն է», - հավելեց Արտակ Շաքարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից:Նշենք, որ սիրիական ռազմական ինքնաթիռին, որը գործողություն էր իրականացնում իսլամիստ ահաբեկիչների դեմ, հարվածել էին թուրքական կործանիչները: