24-10-2013 18:40

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դեսպան Անջեյ Կասպշիկին

Ս.թ. հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության պատճառով դիտարկումն ընդհատվել էր։

Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը և նման միջադեպերի կրկնության կանխման կարևորությունը: