04-05-2016 14:45

Սեյրան Օհանյանը փակ հանդիպում է անցկացնում ԱԺ պատգամավորների հետ

Քննարկման հիմնական թեման պետք է դառնա Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փակ հանդիպում է անցկացնում Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ԱԺ ղեկավարությունից պահանջել էին խորհրդարան հրավիրել Հայաստանի ՊՆ բարձրագույն ղեկավարությանը` Ղարաբաղում տիրող իրավիճակը և քառօրյա պատերազմի ժամանակ զորքերի կառավարման արդյունավետությունը քննարկելու համար։

Այսօրվա հանդիպմանը ներկա են խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատգամավորներ Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, Էդմոն Մարուքյանը։