Բավ է պառակտվել
04-02-2014 17:13

ՙԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարաոր է՚. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանաղագահ

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, ըստ որի նա հնարավոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը: «Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,- գրել է Ուորլիքը: Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: