Բավ է պառակտվել
14-07-2016 16:56

ՌԴ ՊՆ. Ռմբակոծիչները 2-րդ հարվածն են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին

ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Տու–22մ3 վեց ռմբակոծիչներ երկրորդ թիրախային հարվածն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

«Այսօր առավոտյան Տու–22մ3 վեց հեռահար ռմբակոծիչներ երկրորդ թիրախային հարվածն են հասցրել Պալմիրայից արեւելք ընկած, ինչպես նաեւ Էս Սուհնե քաղաքում ԻՊ–ի նորից հայտնաբերված օբյեկտներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ ոչնչացվել է կառավարման կետն ու ԻՊ դաշտային ճամբարը։