Բավ է պառակտվել
19-02-2015 15:04

ՀՀ կրթության նախարարը հրաժարվել է խոսել քաղաքականությունից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և երկրի նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանի հաշտությունից հետո ՀՀԿ-ի նախագահի տեղակալ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշել է այլևս չխոսել քաղաքականությունից: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո Աշոտյանը հրաժարվել է պատասխանել ԲՀԿ-ին և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերվող հարցերին: Նա միանգամից հրաժարվել է պատասխանել լրագրողների քաղաքական բնույթի հարցերին: Սակայն լրագրողները, ովքեր զուրկ չեն չարամտությունից, շարունակում էին հետաքրքրվել, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակում կշարունակվեն քաղաքական անգրագիտության մասին հայտարարությունները և արդյո՞ք նախարարը ապագայում նույնպես կշարունակի դիմել մարդկանց իրենց մականուններով, և, վերջ ի վերջո, արդյո՞ք նա չի անհանգստանում իր անվտանգության համար: «Այդ ճի՞շտ է, որ ոստիկանությունը առաջարկել է ապահովել Ձեր անվտանգությունը», - շարունակում էին հանդգնել լրագրողները: Սակայն նախարարը միայն կատակում էր ի պատասխան բոլոր հարցերին կամ պատասխանում էր ժպիտով, բայց չժպտացող աչքերով: